Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

ֆգ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում է : Խորհրդարանում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:

Հանդիպմանը ներկա են նաև պատգամավորներ:

Ըստ տեղեկությունների՝ քննարկվում է օրեր առաջ կառավարության կողմից ներկայացված արտադրական կանեփի վերամշակման գործընթացի մասին նախագիծը, որով առաջարկվում է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Ազգային ժողովում նշել էր, որ օրենքը բարելավում են, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների առաջ չկանգնեն։ Նշեն, որ նախագծին դեմ էին ՔՊ պատգամավորները, իսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս խնդիրներ էր տեսել նախագծում:

 

--00—ԱՊ