Հովիկ Աբրահամյանի՝ ապօրինի սեփականաշնորհած 4 հա անտառը կվերադարձվի պետությանը․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

bc160048-4da5-4c01-87ea-33b7d2bb26c5.jpg

Մարմարիկի ջրամբարի մոտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառը կվերադարձվի պետությանը։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։ Այս մասին գրում է «Հետքը»։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի անունով գրանցված 4 հեկտար հողատարածքը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի տարածքում։

Ամբողջությամբ խիտ ծառածակույթով անտառը սեփականաշնորհվել էր 2007 թ․-ին։ Հողը ապօրինի կազմակերպված աճուրդում նախ գնել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը։ Այնուհետև, կողք կողքի գտնվող երկու հողատարածքը (2 հա + 2 հա) պաշտոնյան վաճառքի պայմանագրով փոխանցել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանին։ Այս և մի շարք այլ պատմություններում Հովիկ Աբրահամյանին ներկայացնում է վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը։ Դատական ակտերը կարող են բողոքարկվել։

Հակակոռուպցիոն դատարանում կեղծ աճուրդների որոշումները մի քանի տարի է՝ վիճարկում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։

Հակակոռուպցիոն դատարանում այս տարի կայացված վճիռներով չեղարկվել է ևս 4.4 հեկտար անտառի սեփականաշնորման որոշում։ Այդ դեպքում անտառ էին սեփականաշնորհել գործարար Սամվել Մայրապետյանը և Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը (սեփականաշնորհման ժամանակ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյա էր)։

Ծաղկաձորում և այլ համայնքներում գտնվող անտառների սեփականաշնորհման մի շարք որոշումներ այսօր դեռ վիճարկվում են դատարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԶՀ