Երասխի կրակոցները ոչ միայն ոտնձգություն են ՀՀ սահմանին, այլև փորձ՝ խաթարելու ՀՀ տնտեսական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Երասխի կրակոցները ոչ միայն ոտնձգություն են ՀՀ սահմանին, այլև փորձ՝ խաթարելու ՀՀ տնտեսական զարգացումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ խաթարել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի, այլ ոչ թե այնպես, որ փոխադարձաբար ընդունելի լուծումներ լինեն։ Սա առաջին դրսևորումը չի, վստահ եմ՝ վերջինն էլ չի», - հավելեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ