Ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական, ֆինանսական հարցեր․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«1. Խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստ լինել պատերազմի (ցավոք դա այդպես է, հատկապես մեր տարածաշրջանում):

2. Պատերազմին պատրաստ լինելու համար պետք է ունենալ ուժեղ բանակ՝ պրոֆեսիոնալ, գործին տիրապետող զինվորականներ և ժամանակակից սպառազինություն:

3. Ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ շատ փող պետական բյուջեում: Զինվորականին նորմալ վարձատրելու, նորմալ պայմաններ ապահովելու և սպառազինություն ձեռք բերելու համար:

4. Բյուջեում շատ փող ունենալու համար պետք է ունենալ արագ ու կայուն զարգացող տնտեսություն, որը կապահովի շատ հարկեր:

5. Տնտեսական զարգացման համար պետությունը պետք է ապահովի համապատասխան բիզնես միջավայր, մեզնից յուրաքանչյուրն էլ զբաղվի իր գործով՝ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ (լինի բանվոր թե գիտնական):

Այս պարզ տրամաբանական շղթան պատասխանում է այն հարցին, թե փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր»:

--00--ԱՀ