ԱԱԾ աշխատակիցները եւս կկարողանան օգտվել մատչելի եւ արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագրից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

5bdfaddb-b8b9-4399-ad2c-5dfbae987cc7.jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, որը միտված է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի նպատակային շահառու դարձնել նաեւ ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտան¬գու¬թյան մարմինները որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացին եւ կավելացնի ծառայության գրավչությունը:

«Նախագծի ընդունման դեպքում սկսած 2024 թվականից յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մար¬մինների 40 ծա¬ռայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից:

Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյու¬ջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը:

--00--ԶՀ