Փաշինյանը մոլորության մեջ է, ՀՀ մեծամասնությունը կապրի իր հայրենիքում, և նա կհամոզվի դրանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

18 թվականից ամեն ինչ անում են, որ ազգը պահպանող արժեքները վերացվեն՝ բանակ, կրոն, Հայ Առաքելական եկեղեցուն է բացահայտ դեմ, նույնը զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ արշավն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Եռաբլուրում իրականացված վայրագությունից հետո սա զարմանալի չէ։ Կային անհատներ, որ կարող էին իրենց որոշմամբ այս դավաճանությանը վերջ տալ, օրինակ՝ երեկվա դատավորը, բայց նա ընտրեց այլ լուծում՝ կամակատարի լուծում։ Ամբողջ կյանքն այդ խարանով կապրի»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի հարցով բանակցություններին՝ Մամիջանյանը նշեց, որ ինքը որևէ նոր բան չի լսել բրյուսելյան հանդիպումից, Միշելի ասածից։

«Դա մենք ասել ենք մեկ տարի առաջ, կես տարի առաջ, փատաթղթեր ենք հրապարակել, առանձնազրույցներ ենք հրապարակել, պարզապես մի մեծ մոլորության մեջ է ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-խմբ․), մտածում է, որ Հայաստանի մեծամասնությունն իր հետ համաձայն է, մի ինչ-որ խումբ մարդիկ են՝ ընդդիմությունը, զոհվածների հարազատները, որոնց եթե ճնշի, կկարողանա իր դավաճանական պլաններն անել, բայց ճիշտ հակառակն է։ Մեր հասարակության մեծամասնությունն այլ կերպ է մտածում, ուզում է ունենալ հայրենիք, ուզում է պահպանել Արցախը, պարզապես այս պահին տեսանելի են ինչ-որ քանաքի մարդիկ, խմբեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ