Ինչո՞ւ են իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արշավ սկսել ՄԻՊ-ի դեմ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

արման թաթոյան միպ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում իշխա նական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետեւողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ փորձում են վարկաբեկել նրան:

Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երեւի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաեւ դրանից առաջ) եւ հետ պ ատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է:

Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռեւս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը:

Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումշ

--00--ԱՀ