Թուրքիայում ընտրությունները կանցնեն խաղաղ. թուրքական ընդդիմության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

unnamed_v1.thumb_

Թուրքական ընդդիմությունը վստահ է, որ ընտրությունների օրը և իշխանության հնարավոր փոխանցումը, եթե հաղթի ընդդիմության նախագահի թեկնածուն, կանցնեն խաղաղ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Օգուզ Սալըջին։

«Թուրքիայում պատմականորեն ստացվել է այնպես, որ տարբեր ուժեր ընտրությունների միջոցով եկել են իշխանության և նույն կերպ հեռացել, երբևէ վեճեր չեն եղել այս հարցում։ Եթե վաղը մեր ժողովուրդը որոշում կայացնի Քըլըչդարօղլուի թեկնածության վերաբերյալ, ապա մենք բոլորս՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, պետք է հարգենք այն»,-շեշտել է նա։

--00—ՅՄ