ՌԴ-ն ՀՀ-ից նախաձեռնողականություն է ակնկալում՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայման աշխատանքները վերսկսելու առումով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ՌԴ-ն ՀՀ-ից նախաձեռնողականություն է ակնկալում՝ ՀԱՊԿ ուժերի տեղակայման աշխատանքները վերսկսելու առումով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք հայ գործընկերներից նախաձեռնողականություն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ուժերը տեղակայելու վերաբերյալ բովանդակային աշխատանքները, ինչպես նաև՝ օժանդակության այլ համատեղ միջոցների տրամադրումը մեր դաշնակցի հետ վերսկսելու վերաբերյալ»,- իր խոսքում հավելել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը։

«Անկեղծ ասած, տարակուսանք է առաջացնում Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը հենց նրա սահմաններից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում կան բոլոր անհրաժեշտ ձեւաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, եւ ամենակարեւորը՝ այդ կազմակերպության մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլեւ պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- իր խոսքում ընդգծել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ