Բանակցություններում առաջընթացի մասին Բլինքենի հայտարարությունը հակասում է Երևան-Բաքու դիրքորոշմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Հայ-ադրբեջանական բանակցություններում զգալի առաջընթացի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները հակասում են Երևանի և Բաքվի դիրքորոշումներին, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը նշում են՝ հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան նույնպես կշարունակի աշխատել և արդեն հարթակ է առաջարկել երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների համար։ Ռուսաստանի նպատակը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է, իսկ դրա միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ