Աբու Դաբիում մասնակցեցինք «Ամենամյա ներդրումային համաժողովին»․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

25631e1a-7863-4907-809b-8b5218538dff.jpg

Աբու Դաբիում մասնակցեցինք «Ամենամյա ներդրումային համաժողովին» (AIM 2023. Annual Investment Meeting), որ կազմակերպվել էր «Խելացի, կայուն քաղաքների համաշխարհային կազմակերպության» (World Smart Sustainable Cities Organization ( WeGO)) կողմից։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

««Տեսլականներ՝ խելացի քաղաքների ապագայի համար» թեմայով քննարկմանը ներկա էին միջազգային փորձագետներ, քաղաքապետներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կիսվեցին  խելացի քաղաքների կառուցման իրենց փորձով և տեսլականով՝ առաջարկվող գաղափարների  հիմքում դնելով քաղաքների զարգացման  մարդասիրական և ներառականության աճին  նպաստող արժեքներ։

Հանդիպումը  հնարավորություն տվեց ուսումնասիրել միջազգային հաջող փորձը, ունենալ կառուցողական, բազմաբովանդակ երկխոսություն, ինչպես նաև նպաստեց խելացի քաղաքներում իրականացվող նորարարություններին և զարգացման առաջընթաց գաղափարներին ծանոթնալու ու յուրացնելու գործընթացին»,-գրել է Ավինյանը։

--00—ԶՀ