Գնա’ ստեղից, ես իմ հարցերը ճակատին եմ պատասխանում. Սասուն Միքայելյանը հրեց լրագրողին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ տեղի ունեցավ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և լրագրողների միջև։

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորական միության օրվա առթիվ վարչության անդամներն այցելել են «Եռաբլուր»։

Լրագրողների հետ զրույցում Միքայելյանը բոլորին շնորհավորեց միության օրվա կապակցությամբ․ «ԵԿՄ-ում հայ ազգի օջախից մեկ մարդ կա Եռաբլուրում։ Այս տարի միության 30-ամյակն ա, պետք է նշենք»,-ասաց նա՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու։

Լրագրողի դիտարկմանը, որ թշնամին օկուպացրել է Արցախը, ինչպես կմեկնաբանի վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, Միքայելյանն ասաց, որ պետք է ազատագրել հողերը գործով, ոչ թե լեզվով, ինչից հետո քաշքշուկ սկսվեց, լրագրողին հրեցին և հեռացրեցին․ «Գնա’ ստեղից, ես իմ հարցերը ճակատին եմ պատասխանում»,-ասաց Միքայելյանը և հրեց լրագրողին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ