ՀՀ Քաղավիացիան թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

photo_2023-05-03_13-11-32

ՀՀ Քաղավիացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն օդային տարածքի փակման մասին չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից։

Հիշեցնենք, որ FlyONE Armenia-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները մայիսի 2-ին FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը:

--00—ՅՄ