Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական էջից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

--00—ՅՄ