Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

․

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը Վահան Հունանյանը։

Հանդիպման մասին այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը աշխատանքային այցով գտնվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է USAID տնօրեն Սամանթա Փաուերի հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

--00--ԱՀ