Ադրբեջանցի զինծառայողները անելանելի վիճակ են ստեղծել Տեղի բնակիչների համար. Թաթոյան հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News 

9907ad6f-cffd-48b6-b00e-e06a28f10f0c.jpg

Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկայությամբ ու ներխուժումներով անելանելի վիճակ են ստեղծել Հայաստանի Տեղ համայնքի բնակիչների համար: Այս մասին է հայտնում Թաթոյան հիմնադրամը, որի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բացի խաթարված անվտանգությունից, մարդիկ չեն կարողանում օգտագործել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքները:

Հրապարակված տեսանյութում ներկայացված է Տեղ համայնքում բնակիչների հետ հանդիպումները, նրանց բողոքները և իրավունքների խախտումների դեպքերը:

Հավաքված ապացույցների առնչությամբ կատարվում են ամփոփման աշխատանքներ:

--00—ԶՀ