Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու, ոչ մի միջանցք մեզ չի փրկելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Վարդան-Ոսկանյան

Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցություն ամբողջովին կտրված է։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկներն ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լրակատար շրջափակման։

Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։

Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար բոլոր պատրանքներն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է»։

--00—ՅՄ