Հրազդանում պարեկները հայտնաբերել են մարտական նռնակ ու արնանման հետքեր․ ժամանել են ՓԾ սակրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Снимок

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում, եղևնիների հարևանությամբ՝ մարտական նռնակ կա, որի կողքին էլ առկա են արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված վայրում ու ինչ հանգամանքներում են նռնակի մոտ արնանման հետքեր հայտնվել, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզում են։ Սակայն հետաքրքիր է, որ նշված վայրից մի քանի 100 մետր հեռավորության վրա է գտնվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը։ Ու կարելի է ասել՝ նրանց քթի տակ ռազբորկա է գնում, գործի է դրվում մարտական նռնակ, տարածքում գոյանում են արնամնման հետքեր, բայց ասես՝ տեղի ոստիկանները տեղում դոփում են։ Մինչդեռ՝ եթե օպերատիվ բլոկը արդյունավետ գործեր, ապա նրանք պետք է տեղյակ լինեին դեպքի մասին ու Կոտայքի մարզի պարեկներից շուտ պետք է  իմանային միջադեպից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ