Կենտրոնական ավտոկայանի կանգառում հայտնաբերվել է մարտական նռնակ. տարածքը սահմանազատվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար
 

Նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:15-ի սահմանում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կենտրոնական ավտոկայանի հարևանությամբ գտնվող կանգառում, մարտական  նռնակ կա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տարածքը սահմանազատվել է, ժամանած ԱԻՆ սակրավորները կարողացել են նռնակը վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր:

--00—ԼՄ