Կրակոցներ Դիլիջանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու արնանման հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

կրակոց

Այսօր՝ մայիսի 19-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել որ  Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Սևակ Բադիրյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի կրկակված պարկուճներ և արնանման հետքեր: Այս պահին ոստիկանության  օպերատիվ և քննչական բաժնի խմբերըը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքով քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ:

Փաստի առթիվ Դիլիջանի  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները  պարզելու, ինչպես նաև  վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ