ԱՀ ՔԿ-ում քրգործ է հարուցվել ադրբեջանական դիրքերից Բերդաշենի բնակչի ուղղությամբ կրակելու փաստով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

feb7a026-2454-42b0-8fbc-304aa8ac44b0.jpg

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի բնակիչ Հ. Զ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԶՀ