Մեղրիի Վարդանիձոր բնակավայրում ավարտվել է ներբնակավայրային ճանապարհի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

default (1).jpg

Վարդանիձոր բնակավայրում ավարտվել է մանկապարտեզ և դպրոց տանող ներբնակավայրային ճանապարհի կառուցման աշխատանքները, որը իրականացրել են «Մեղրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Այս մասին հայտնու են Մեղրիի համայնքապետարանից:

«Մեղրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից այժմ կատարվում է Վարդանիձոր և Թխկուտ բնակավայրերի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները: 

Վերականգնված համակարգից կկարողանան օգտվել հարակից հողամասերի 80 սեփականատերեր և ավելացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը և եկամուտները։

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում և պարբերաբար իրականացվում են։

--00—ԶՀ