Ադրբեջանցի մարզիկներն արդեն հատում են հայ-վրացական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

7b597482-ed92-484c-a974-58d9f8a66d4e.jpg

Ադրբեջանցի մարզիկներն արդեն հեռացել են Երևանից և այս պահին հատում են հայ-վրացական սահմանը, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Երեկ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ մի տղամարդ այրեց Ադրբեջանի դրոշը, ինչին պաշտոնական Բաքուն վրդովմունքով արձագանքեց և որոշեց հետ կանչել իր մարզիկներին:

Երևանը մտահոգիչ է համարում Բաքվի որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից:

--00—ԶՀ