Ադրբեջանցի մարզիկները որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2023-04-15_10-44-28

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն:

Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին ժամանել էր Երևան 12 հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են:

Նշենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ:

Առաջնությունը կընթանա ապրիլի 15-23-ը։

--00—ՅՄ