Ադրբեջանի դրոշ այրելը ստորաքարշ չապրելու ակցիա էր, այն ուղղված էր ՀՀ իշխանության դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Ադրբեջանի դրոշ այրելը ստորաքարշ չապրելու ակցիա էր, այն ուղղված էր ՀՀ իշխանության դեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, դրոշ այրելն ինքնին քաղաքական ակցիա չէ։ Նա նշեց, որ ինքն էլ տարիներ շարունակ քննատադել է Ազատության հրապարակում դրոշ այրելու գործողությունը։ Բայց, ըստ նրա` վերջին դեպքը մի փոքր այլ է և անհրաժեշտ է հաշվի առնել դրա համատեքստը։

Պետրոսյանի կարծիքով, դրոշ այրելը ուղղված էր Ադրբեջանի դեմ, դա ներքին ընդվզում էր, մարդիկ ցույց են տալիս, որ չեն ուզում հանձնվել, և նմանատիպ դեպքերը շատանալու են։

--00—ԶՀ