Պատրաստ ենք առաջարկը մանրամասն քննարկել՝ ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2023-04-15_11-22-25

«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել` արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել»,- շուրջ երկու տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Քննարկմանը ԱՆ խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ  քննարկվել են հայեցակարգի դրույթները: 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են արել: Առաջիկա մեկ ամսում նրանք հնարավորություն ունեն նաև դիտարկումները գրավոր ուղարկել առողջապահության նախարարություն:

--00—ՅՄ