Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

հասարակական

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով կորոնավիրուսի վարակման նպաստավոր պայմաններին։

«Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»,-գրել է փոխնախարարը։