Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով՝ խաղաղություն երբեք չի լինելու․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

2e83175425a914d8c112bc3aaea95452_M.jpg

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբության իր էջում գրել է․ «Իշխանությունը հասարակությանն ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի:

Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու: Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով՝ խաղաղություն երբեք չի լինելու:

«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը: Փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր այս ծանր վիճակում իրենց վրա են վերցնում իրադրության ողջ ծանրությունը և մարտ վարում: Հավերժ փառք այս ու սրան նախորդող ժամանակահատվածում նահատակված մեր հերոսներին»:

--00—ԶՀ