Թուրքիայում ծրագրում են 2023-ին իրականացնել անօդաչու կործանիչի 1-ին թռիչքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

թուրք

Թուրքիայում ծրագրում են «Baykar savunma» ընկերության կողմից նախագծվող անօդաչու կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023 թվականին. գրել է Ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնել է ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարը:

Թուրքիայի Գեբզեի տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Բայրաքթարը հայտարարել է, որ նոր «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և անօդաչու կործանիչները հեղափոխություն են անելու ռազմական պատմության մեջ՝ դա համեմատելով 44-օրյա պատերազմում «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ների դերի հետ, որոնք ըստ իրեն՝ բեկումնային ազդեցություն են ուենցել արցախյան վերջին պատերազմում:

 

--00—ՄՀ