Աննա Հակոբյանը ԱԱԾ տնօրե՞նն է, որ գիտի դասալիքների թիվը, Փաշինյանը կնոջ հե՞տ է այդ հարցերը քննարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Աննա Հակոբյանը չի հանդիսանում ԱԱԾ տնօրեն, Գլխավոր դատախազ կամ Քննչական կոմիտեի ղեկավար, ի՞նչ գիտի՝ պատերազմի ժամանակ քանի դասալիք է եղել։ Վարչապետը պետական գործերը տանը քննարկո՞ւմ է կնոջ, երեխաների հետ, արդյոք սա պետական գաղտնիքի բացահայտում չէ՞: Ո՞վ է հաշվել, թե քանի տասնյակ դասալիք կա, ի՞նչ քրգործեր կան, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչականը հայտարարություն չեն տարածել, որտեղի՞ց այդ տեղեկությունները Աննա Հակոբյանին, հետագայում այդ հարցերով հետաքննություն պիտի իրականացվի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով Արցախում, Հայաստանում սահմանային լարված իրավիճակին և այն հանգամանքին, որ ադրբեջանցիները մի քանի կետերում տեղակայվել են սահմանից 100-300 մետր ավելի առաջ, Բադալյանը պատասխանեց, որ իրավիճակը կշարունակվի նույն ձևով, քանի դեռ ռուս-ուկրաինական ռազմաճակատում ռուսական կողմը վճռական հաղթանակներ չի արձանագրել: «ԼՂ-ի ճակատագիրը որոշվում է ռուս-ուկրաինական ռազմաճակատում, քանի դեռ հստակեցում չկա, իրավիճակը կարող է մնալ նույնը: Իսկ այնտեղ երեք զարգացում կարող է լինել՝ ՌԴ հաղթանակ, պարտություն և իրավիճակի սառեցում: Հաղթանակի դեպքում ՌԴ-ն իր ուշադրությունը սևեռելու է Հարավային Կովկասի վրա, այդ թվում՝ ԼՂ հարցի կարգավորմանը, անկախ նրանից, թե ինչքան է Ադրբեջանը առաջ եկել, այլ զարգացումեր կլինեն: Ռուս-ուկրաինական պատերազմում ապրիլ–մայիսին վերջնական բախում է լինելու, դա չի նշանակում, որ մարտերը կավարտվեն, բայց կոնֆլիկտը վճռական փուլ կմտնի»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ