Պետք է խուսափել Երևանի և Բաքվի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից. Գալուզին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Պաշտոնական Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այդ մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով բանակցություններում միջնորդ դառնալու՝ Կահիրեի ցանկությունը։
 
Նա նաև հիշեցրել է, որ Երևան-Բաքում հաշտեցումը հիմնված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, և որ պետք է խուսափել Երևանի և Բաքվի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից ու մրցակցությունից։

--00—ԼՄ