Զոհրաբ Մնացականյանը այցելել է Կահիրեի Սբ. Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Կահիրեի Սբ. Գևորգ հունական ուղղափառ եկեղեցի: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվության բաժինը: 

Ավելի վաղ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Կահիրեի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: ԱԳ նախարարը Կահիրեի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց էր կատարել եկեղեցական համալիրով, ծանոթացել համալիրի պատմությանը, դերին ու նշանակությանը եգիպտահայ համայնքի համախմբման գործում:

--00--ԱՀ