Ութամյա ընդմիջումից հետո Հալեպն այսօր ընդունել է առաջին չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

օդանավակայան

Փետրվարի 19-ին ութամյա ընդմիջումից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը առաջին չվերթն է ընդունել Դամասկոսից: Առաջին չվերթով Հալեպ ժամանած ուղևորների քանակը 120 է, ժամանողների մեջ են նաև տրանսպորտի նախարար Ալի Համուդը և զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:

Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդման համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Դամասկոս և Կահիրե:

Փետրվարի 16-ին սիրիական բանակի գործողության շնորհիվ 2013 թվականից ի վեր առաջին անգամ հաստատվեց լիակատար հսկողություն Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ։ Քաղաքը վտանգազերծվեց զինյալների հրետակոծումներից:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին և խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչև Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը: