Ո՞րն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը, ո՞ւմ են դիտարկելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

06ff9052b6bc7cb1905ee86bc744d6a6_M

Կարծում եմ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաժարժով, դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակներով հայտարարություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ինչու եմ սա գրում: Փորձում եմ հասկանալ, թե որն է ԵՄ դիտորդների առաքելության նպատակը.

1. թույլ չտալ, որ Ադրբեջանը հարձակվի Հայստանի վրա,

2. թե թույլ չտալ, որ Իրանի միջամտի նման հարձակման դեպքում:

Ում են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք է:

--00—ՅՄ