Վլադիկավկազ-Լարս մայրուղին եղանակային պայմանների պատճառով փակ է ծանրաքարշ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

778b6432-c897-485b-8140-9a63822f4aef.jpg

Ծանրաքարշ տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դրա պատճառը սահմանակից Վրաստանի տարածքում վատ եղանակն Է, հաղորդել են  Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝  2023 թվականի փետրվարի 17-ի ժամը 06:10-ից արգելված է ծանր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», - ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ:

--00—ԶՀ