Վրաստան ամենաշատ ծաղիկ ներմուծվել է Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

32e92abb-b666-40ab-97ea-5414a2f4eea1.jpg

Վրաստան կտրած ծաղիկների և ծաղկի կոկոնների ներմուծումն աճել է։ 2022 թվականին երկիր է ներմուծվել 3 մլն դոլարին համարժեք՝ 1203 տոննա ծաղիկ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2,2 մլն դոլարի՝ 878 տոննա ծաղիկ։ Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։

«Business Press News»-ի փոխանցմամբ, ամենաշատ ծաղիկներ Վրաստան են ներմուծվել Հայաստանից։ Վրաստան ծաղիկ ներմուծող երկրների ցանկը և թե որքան գումարի համարժեք ծաղիկ է ներկրվել 2022 թվականին ներկայացնում ենք ստորև․

  • Հայաստան՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար,
  • Էկվադոր՝ 584,6 հազար դոլար,
  • Նիդեռլանդներ՝ 495,6 հազար դոլար,
  • Թուրքիա՝ 379,5 հազար դոլար,
  • Քենիա՝ 231,6 հազար դոլար,
  • Հնդկաստան՝ 17,9 հազար դոլար,
  • Ադրբեջան՝ 16,7 մլն դոլար,
  • Իրան՝ 13,4 հազար դոլար,
  • Կոլումբիա — 10 հազար դոլար,
  • Եթովպիա՝ 5,5 հազար դոլար։

--00—ԶՀ