Որոշում կա արագացնելու ՀՀ-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման գործընթացները. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

94518e90-3ba7-423c-bdf2-e945e0706021.jpg

Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ. այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիա կատարած այցին:

«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:

Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ասաց Միրզոյանը:

--00—ԶՀ