Պետք է պահպանենք լավատեսությունը․ Միրզոյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

Միրզոյան

Հայաստանն անվտանգային հարցերին առնչվող միջազգային երկկողմ, բազմակողմ պայմանագրեր ունի, և ես չեմ կարծում՝ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը․

«Օրինակ՝ ՀԱՊԿ-ը դեռ ունի ինստիտուտներ, ընթացակարգեր, ՌԴ-ի հետ մեր խոսակցությունը շարունակվում է, և կարծում եմ, որ պետք է պահպանենք լավատեսությունը»,- նշեց նա։

Միրզոյանը նշեց, որ միջազգային հանրությունն ու ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրեն՝ րոպե առաջ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։  

Անդրադառնալով Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը Միրզոյանն ասաց, որ բավականին անկեղծ և կառուցողական քննարկում է եղել։
 
--00—ՄՀ