«Քուրդ ժողովրդի սիրտը ձեզ հետ է»․ Բարզանին՝ Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

erdogan

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին այցելել է Թուրքիայի Գազիանթեփ (պատմ. Այնթափ) նահանգի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Այնուհետև Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Գրում է Ermenihaber-ը։

Նա ասել է, որ անձամբ իր ու քուրդ ժողովրդի զորակցությունը հայտնելու նպատակով է ժամանել Թուրքիա և մեկ անգամ ևս հաստատել, որ պատրաստ է ավելի շատ օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած շրջաններին։

Այցելելով Իսլահիե և Նուրդաղը շրջաններ՝ Բարզանին հանդիպել է վրաններում ապաստանած բնակչությանը։

«Մենք եղբայրներ ենք։ Դժվար ժամանակներում դու մեզ օգնեցիք, բացեցիք ձեր դռները մեր առաջ։ Այսօր էլ կարիք կա, որ մենք անենք հնարավոր ամեն բան ձեզ համար։ Այսօր Սուլեյմանիեում, Էրբիլում, Հալեպում և Դոհուքում, ողջ Քուրդիստանում նույն ցավն ենք ապրում։ Մեր ժողովրդի սիրտը ձեզ հետ է։ Տա՛ Աստված, որ հաղթահարեք այս ծանր օրերը»,-ասել է նա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։

 

--00—ՍՊ