Իրանում թուրքերը փայտերով ու սրերով հարձակվել են քրդերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

թուրքեր

Իրանական Նեգեդե (Սոլդուզ) քաղաքում թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվել են տեղի քրդերի վրա: Այս մասին, ինչպես հայտնում է Infoteka24-ը, հաղորդում են թվիթերի օգտատերերը: Տեղի պանթուրքիստները զինված են եղել փայտերով, սրերով ու դանակներով:

«Պանթուրքիստները հարձակվում են Իրանի Նեգեդե քաղաքի քրդական խանութների վրա: Նրանք զինված են փայտերով, սրերով և դանակներով»,- ասում է թվիթերի օգտատերերից մեկը:

Նեգեդեի ադրբեջանցի ֆաշիստները դուրս են գալիս քաղաքի փողոցներ և քայլերթ են կազմակերպում «Սոլդուզը թուրքական է, ոչ թե քրդական» լոզունգներով:

Համաձայն առկա տեղեկությունների՝ սպանվել է երեք քուրդ քաղաքացի:

--00--ԱԹ