Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

կարեն

Կյանքից անժամանակ հեռացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը։ Տեղեկանում ենք Բերդավանի ֆեյսբուքյան էջից։

«Դժվար է գտնել ճիշտ խոսքեր այս պահին, սա անհավանական, աղետալի կորուստ է՝ իրական մարդու, օրինակելի ընտանիքի, համայնքի և իր երկրի քաղաքացու։

Կարեն Աբազյանն իր նվիրվածությամբ՝ աշխատանքին ու ժողովրդին, վաստակել է հարգանքն ու սերը բոլորի կողմից, ովքեր ճանաչում էին նրան:

Աստված լույսերի մեջ պահի Ձեր հոգին...

Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է գրառման մեջ։

--00—ՍՊ