Դուբայում Քերոբյանը ներկայացրել է ՀՀ կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

331067677_859344841792761_6200447101498827475_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին Դուբայ քաղաքում անցկացվող  խոշորագույն World Government Summit  գագաթնաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարման ոլորտին և պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։

Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը։

--00—ՅՄ