Աշխատելու ենք ՀՀ-ի և Կիպրոսի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

cq5dam.thumbnail.cropped.750.422 (1)

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նիկոս Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առիթով:

«Իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում:

Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա:

--00—ՅՄ