ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Թուրքիայի՝ հարաբերությունների նորմալացմանը․ Կլաար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է․

«Լավ լուր Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների Մոսկվայում կայանալիք հանդիպման վերաբերյալ։ Հարաբերությունների նորմալացումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին ԵՄ-ն լիովին աջակցում է»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ում ընթանում է Հայաստանի և Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ 

Հայկական կողմից բանակցում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

 --00—ՄՀ