Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի պատին.կա զոհ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

330792889_535609605071827_1701343064571016022_n.thumb_

Փետրվարի 11-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Արտաշատ ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 2001 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի պատին:

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած և մեկ զոհ։

--00—ՅՄ