Լաչինի միջանցքի փակման հետևանքով հղիները հայտնվել են առավել խոցելի խմբում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Screenshot 2023-01-30 171310

Արցախում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքով հղիները հայտնվել են առավել խոցելի խմբում։ Այս մասին ասել է «Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Օսիպովը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկվել են պլանային բոլոր վիրահատություններն ու դիագնոստիկ ստուգումները, որպեսզի առկա ռեսուրսները հնարավոր լինի մաքսիմալ կերպով օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ