Տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

327696633_914772943214805_955471983281793397_n

Արցախի Հանրապետության շրջանների բնակիչներին անհրաժեշտ է տեղեկացնել ստեղծված իրավիճակի, և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային ժողովի պաշտոնական կայքից։

յհնռֆհյնռֆգը

Այդ նպատակով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի  ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:

եռգհտռհգռտ

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք: Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը: Այս դժվարին օրերին առավել կարևոր են  համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ», ընդգծել է ԱԺ նախագահը:

Այնուհետև նա առանձնացրել է շրջափակման ազդեցությունը մեղմելու առաջնահերթությունները.«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային  են ՝

1. քաղաքացուն տեր կանգնելու պետության պարտավորությունները,

2.սոցիալական նոր ծրագրերի անհապաղ ձեռնարկումը, հատկապես խոցելի խավերի, այդ թվում շրջափակման հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված մեր քաղաքացիների հանդեպ։

3.տեսակետը, թե սոցիալական ծրագրերը ծուլության կամ անգործության են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամեն մի հայ իրականացնում է սուրբ առաքելություն՝ ազգային արժանապատվության պահպանում»:

վգդեբդ

Հանդիպումը ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գյուղատնտեսության , սոցապահովության, անվտագային ոլորտներին էին առնչվում: Հարցերի մի մասին տրվել են սպառիչ պատասխաններ, մյուսները կփոխանցվեն օպերատիվ շտաբ:

ԱԺ նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել համայնքների բնակիչներին՝ ճգնաժամային իրավիճակին  պատշաճ կերպով դիմակայելու համար:

--00—ՅՄ