Արցախի ԱԺ նախագահը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 21, 24News

Արթուր Թովմասյան

Հունիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։

Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի համանախագահների, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։

Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ հաշվետվությամբ հանդես է եկել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Արթուր Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։

--00--ԱՀ