Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին պատարագ կմատուցվի Արցախի թեմի եկեղեցիներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

․

Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Արցախի թեմը տեղեկացնում է․

«Սիրելի քույրեր և եղբայրներ

Ս.թ. հունվարի 14-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը: Այդ կապակցությամբ տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող Արցախի թեմի եկեղեցիներում՝ Գանձասարի վանքում, քաղաք Մարտակերտում և Նորշեն գյուղում: Այդ օրը համարվում է նաև գ. Նորշենի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու ուխտի օր:

Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00-ին»:

--00--ՀԱ