«Գարեգին Շինարար»․ ի՞նչ աշխատանքներ է իրականացրել Գարեգին Բ-ն իր գահակալության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Օգոստոսի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրն է։

Գարեգին Բ-ի՝ հայոց 132-րդ կաթողիկոսի գահակալության ընթացքում կառուցվել են 100-ից ավել եկեղեցիներ, բացվել են կրթարաններ։ Նա է հիմնել Սևանի Վազգենյան Դպրանոցը, «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։

1992 թ.-ին նրա նախաձեռնությամբ նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից, դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։

Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվել Հայաստանի համար լարված իրավիճակում, երբ 1999 թ.-ին ԱԺ-ում սպանվեցին ԱԺ նախագահը, վարչապետն ու այլ պաշտոնյաներ։

Կաթողիկոսը վերակոչվել է Գարեգին անվամբ՝ ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի։ Դե իսկ եկեղեցահպատակ քաղաքացիները նրա գահակալության օրոք կատարված հսկայածավալ աշխատանքի համար երբեմն նրան անվանում են Գարեգին Շինարար:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ